Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԷՑ-ում աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս

ՀԷՑ-ում աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս
29.06.2015 | 10:20

Վանկարկվող կարգախոսը՝ «Մենք ենք տերը մեր երկրի», ենթադրում է, որ պետք է լինել ոչ միայն պահանջատեր, այլ նաև երկրի գործընթացի մասնակից: Այս հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ են մտնելու գործընթացների մեջ, լինել տեղեկացված, դառնալ որոշումների կայացմանը մասնակից՝ գտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նա ասել է. «Սա այն ողջամիտ լուծումն է, որը պետք է առաջարկվի: Անվստահությունն ամենաքայքայող բանն է, որ կարող է լինել մեր երկրում: Այն ունի բազմաթիվ պատճառներ, և երկրում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք ծնում են այդ անվստահությունը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք՝ իշխանությունները փոխվեն, հասարակությունը դառնա ավելի տեղեկացված երկրի անցուդարձի մասին»: Նրա խոսքով՝ պետք է պլանավորել մինչև 2036-ը էներգետիկ համակարգի զարգացումները: «Ի վերջո մենք ունենք մաշված կայաններ, էլեկտրաէներգիայի օգտագործման աճող միտում, և այդ պարագայում ամենը պետք է պլանավորել: Իսկ ամենը հանգում է սակագնին և պետք է ընտրել այնպիսի մոդել, որը կնվազեցնի սակագինը: Շատ կարևոր է, որ մեր ռազմավարական հենասյունը լավ կառավարվի, և կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի այնտեղ ամենը արվի պատշաճ: Սակայն կառավարման լավ կամ վատ լինելը ուղղակիորեն չի ազդում սակագնի վրա»,-նկատում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: ՀԷՑ-ի աուդիտը կնպաստի իմանալ, թե որքանով էր արդարացված սակագնի բարձրացումը, ինչ վտանգներ կարող է պարունակել սակագինը չավելացնելը: «Սակայն չեմ բացառում, որ նույն խորհրդատվական ընկերությանը կդիմենք ևս մեկ հարցադրմամբ, որպեսզի նրանք վերլուծեն, թե որքանով է մինչև 2036թ. ռազմավարությունը համապատասխանում ժամանակակից միտումներին»՝ նշեց Հարությունյանը՝ կարևորելով աուդիտ կատարող ընկերության ընտրությունը, որը պետք է հանրային վստահություն ներշնչի, հանդիսանա աշխարհի լավագույն տասը ընկերություններից: Անպայման պետք է խորհրդակցել հասարակական ակտիվիստների և քաղաքական ընդդիմության հետ, որ միասին ընտրվեն ներկայացված ցանկից մի քանի ընկերություն, որոնցից ընտրվի աուդիտ կատարող ընկերությունը՝ հայտարարված մրցույթի արդյունքում:
Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, միևնույն է վճարվելու է հարկատուներից գանձված գումարներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից: Խոսելով ՀԷՑ-ի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշեց, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մի կարևոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը: Ազգայնացման դեպքում միևնույն է որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն: Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50-100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է: Նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում կան ինստիտուտներ, որոն կարող են բերել նոր լուծումներ էներգետիկ համակարգի բարելավման համար: Առաջին հերթին նոր լուծումները պետք է բերեն համակարգի առողջացմանը: Մեր էներգետիկ շուկան փոքր է և մի տարվա սակավաջրությունը մեծ ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա, բնական է՝ այդ պարագայում օգտվել առևտրային վարկերից՝ լուծում չէ: Ի վերջո, եթե որոշակի պատճառներով դոլար-դրամ հարաբերակցությունը փոխվեց, և գազը, որը վաճառվում է Հայաստանին դոլարով, թանկացավ, անխուսափելի է, որ հոսանքը, որը արտադրվում է գազի հիման վրա, թանկանալու է: «Կան երևույթներ, որոնք անխուսափելի են, այլ խնդիր է, թե ինչքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը, և ինչքանով է վստահելի այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն այն չարաշահումները, որ առկա են, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզված լինի նաև բնակչությունը»,-ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ